ԱՐՑԱԽ ԻՄ ՏՈՒՆ

  • Գրել Արցախյան տեղանունների նախկին և ներկա անվանումները

Կյորես- Գորիս

Խաչեն- Ասկերան

Ղարաբաղ- Արցախ

Շուշա- Շուշի

Լաչին- Բերձոր

ափան- Կապան

Կորոտյունք- Հորադիս

  • Ներկայացնել Արցախի պատմամշակութային կոթողների մասին՝ ամրոց, խաչքարեր, վանք, և այլն։

1.Դադիվանք

Դադիվանքը  (Խութավանքը)  պատմական  Արցախի  վանական  համալիրներից  է,գտնվում  է  Արցախի  Շահումյանի շրջանում։  Կառուցվել  է  9-13-րդ  դդ.:

Համաձայն  լեգենդի`  եկեղեցին  հիմնվել  է  Քրիստոսի  առաքյալներից Թադևոսի  հետևորդ  Դադիի  կողմից  1-ին  դարում։  Պատմական աղբյուրներում  եկեղեցին  1-ին  անգամ  հիշատակվել  է  9-րդ  դարում։ Մխիթար  Գոշի  կողմից  եկեղեցու  մասին  հաղորդում  է  տրվել  12-րդ դարում։  Սակայն  նույն  դարում  էլ  վանական  համալիրը  ասպատակության է  ենթարկվել  ու  ավերվել։  Եկեղեցու  վերակառուցումը  սկսվել  է  12-րդ դարի  2-րդ կեսին  և  ավարտվել  13-րդ  դարում։  Այդ  մասին  հիշատակություն  կա Դադիվանքի  պատին,  որտեղ  նշվում  է,  թե  այդ  աշխատանքները կատարվել  են  1224  թ.-ին։

Դադիվանքի  վանական  համալիրը  ներառում  է  Սբ.  Աստվածածին Կաթողիկե  եկեղեցին,  մատուռը,  գավիթները  և  այլ  օժանդակ  տարածքներ։ Արևելյան  պատի  վրա  տեղադրված  են  իրենց  նշանակությամբ  բացառիկ խաչքարեր։

Հարևանությամբ  կառուցված  է  եռահարկ  զանգակատունը,  որը  հիմնվել  է 1334  թ.-ին  Սարգիս  եպիսկոպոսի  կողմից։  Արցախի  հայ  հոգևոր  և իշխանական  տների  գործունեության  մասին  վկայություններ  են պահպանվել  Դադիվանքի  տարբեր  հատվածներում  թողնված արձանագրություններում։

2001  թվականի  հոկտեմբերի  8-ին  Եվրոպայի  խորհրդի Խորհրդարանական  վեհաժողովի  16  անդամների  կողմից, որոնց  կազմում էին  Հայաստանի,  

Կիպրոսի,  Իտալիայի,  Ռումինիայի,  Հունաստանի  և Ռուսաստանի  ներկայացուցիչներ,  ստորագրվեց  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  պատմամշակութային  ժառանգության  պահպանմանը վերաբերող  No  9256  փաստաթուղթը,  ըստ  որի`  Լեռնային  Ղարաբաղում ադրբեջանական  քաղաքականության  աղաղակող  փաստերից  է Դադիվանքի  ավերումը, որը  «տեղի  մահմեդական  բնակչությունը (ադրբեջանցիները),   համարելով  հայկական  քրիստոնեական  կրոնի մնացորդ,    ավերել էր այն,  ինչպես  կարողացել էր:  1994-ին  վանքը վերաբացվել  է:

Վանքային  համալիրը  պատկանում  է  Հայաստանյայց  Առաքելական  Սուրբ Եկեղեցու  Արցախյան  թեմին։

*  *  *

2.Ամարասի վանք

Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության  Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին (ըստ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի), իսկ նրա կառուցումը նաև կապված է Արցախի թեմի առաջին եպիսկոպոս Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի անվան հետ, ով էլ թաղված է եկեղեցու արևելյան կողմում: Նրա շիրիմի վրա կառուցվել է ներգետնյա դամբարան: Հայկական գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի 1-ին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր:

Ամարասի վանքի մասին վկայություններ են թողել բազմաթիվ հայ պատմիչներ Մովսես Կաղանկատվացին, Ստեփանոս Օրբելյանը և այլք:

Վանական համալիրը տարբեր ժամանակահատվածներում օգտագործվելէ տարբեր նպատակներով. ծառայել է որպես ամրոց, մաքսատուն, ապա նաև 19-րդ դարում վերականգնվել է և 1992-ից կրկին ծառայում է որպես եկեղեցի: Այն Արցախի հայկական ճարտարապետական վաղ շրջանի կոթողներից մեկն է:

.

  • Համացանցից լրացուցիչ տեղեկություններ եք հանում ։
  • Ներկայացնում եք ավանդույթները։

Արցախի գանձերը. Արցախի գորգագործական մշակույթը

Արցախի գանձերը. Արցախի գորգագործական մշակույթը

Արցախը պատմական Հայաստանի գորգագործական մշակույթի առանցքային կենտրոններից մեկն է։ Գրավոր սկզբնաղբյուրների վկայություններն ու մինչ մեր ժամանակները պահպանված գորգերն ու գորգապատկերները հնարավորություն են տալիս եզրակացնել, որ գորգը, լինելով վերնախավային մշակութային արժեք, մինչ XVIII դարի վերջերը գործում էին Արցախի իշխանական տներին ու խոշոր վանքերին կից գոյություն ունեցած արհեստանոցներում, իշխանանիստ ու նաև դրանց մերձակայքում եղած գյուղերում։

Այդ արհեստանոցներում էլ ստեղծվել են արցախյան հանրահայտ դասական վիշապագորգերը, և դրանցից բացի շուրջ հարյուր հիսուն տիպի գորգեր։ Այդ բոլոր գորգերն էլ ունեն իրենց բազմաթիվ տարբերակները։ XIX դ․ գորգերի պահանջարկի կտրուկ ավելացման պայմաններում Արցախում, ինչպես նաև գորգագործական ավանդույթներով հարուստ այլ տարածաշրջաններում, գորգագործությունը դառնում է համատարած զբաղմունք, ու դրանից հետո է, որ գործվում ու վաճառահանվում էին ավանդական գորգերի տասնյակ հազարավոր նմուշներ։
Գորգագործական մշակույթի արցախյան ավանդույթները, հատկապես, XVII- XVIII դարերի ընթացքում տարբեր ճանապարհներով /տեղի բնակչության տեղաշարժեր, ավարառություն, եկվոր քոչվորական ցեղերի կողմից գորգագործության տեխնոլոգիաների և տարածաշրջանին բնորոշ գորգերի գեղազարդման համակարգերի յուրացում և այլն/ տարածում են գտել հարավ-արևելյան Կովկասի, հյուսիս-արևմտյան Իրանի ու Փոքր Ասիայի հայաբնակ վայրերի գորգագործական կենտրոններում։ Ընդհանուր առմամբ, արցախյան գորգարվեստի հետքերը ակնհայտ են Առաջավոր Ասիայի գորգագործական կենտրոնների մեծ մասում։

Արցախյան գորգերին բնորոշ գեղազարդման համակարգերը աչքի են ընկնում հենց գեղազարդման տարրերի մատուցման առանձնահատկություններով, գունաերանգների հարստությամբ ու դրանց ներդաշնակ մատուցմամբ։ Դրանք բնորոշվում են հիմնական հորինվածքների և գեղազարդման մանրամասերի ոճավորվածությամբ, որով էլ խորհրդանշում են որոշակի ծիսապաշտամունքային գաղափարներ ու պատկերացումներ։ Այսինքն՝ սոսկ զարդանախշեր չեն, այլ անմիջականորեն առնչվում են հայոց ծիսապաշտամունքային համակարգերին, ներկայացնում են որոշակի մտածելակերպ ու սկզբունքներ։

Արցախյան գորգերն առանձնանում են նաև կատարման տեխնոլոգիաների բարձր մակարդակով։ Պատահական չէ, որ մինչ մեր ժամանակները պահպանված հայոց գորգերի մի մասը վերաբերում են հենց Արցախի գորգագործական կենտրոններին։ Այդպիսինն են 1202 թվականին գործված «Եռախորան», 1680 թվականին ստեղծված «Գուհար», 1731 թվականին ստեղծված «Գանձասար» գորգերը։ 13-րդ դարի արցախյան գորգարվեստի ավադույթներն են ներկայացնում 1211 և 1223 թվականներին Տավուշում և Հյուսիսային Արցախում ստեղծված ավետարանների մանրանկարներում տեղադրված խորանազարդ գորգապատկերները։

Առայժմ բացահայտված է արցախյան գորգագործական կենտրոններին բնորոշ գորգերի շուրջ 120 տիպ։ Արցախի և ընդհանրապես հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրումը, գիտականորեն արժևորումն ու առաջավորասիական գորգարվեստի համակարգում դրա նշանակության ու տեղի մատնաշումը հարատև գործընթացների ամբողջություն է։