1.Վերականգնեցե’ք տրված բառերի արմատները.

քաղքենի – քաղաք

օրրան – օրոր

շրջանակ – շուրջ

քննություն – քնին

լլկել – լլուկ

բժիշկ – բույժ

բուծարան – բույծ

2.Կազմեցե’ք 1-ական բարդ բառ` տրված արմատները գործածելով  և’ առաջին, և’վերջին  բաղադրիչ.

շականակագույն, գունանկար – գինետուն, տնաքանդ

3.Լրացրե’ք  բաց թողնված տառերը.

նախճիր, սաղավարտ,  փրփրադեզ,  գիշերօթիկ,  վայրէջք,  խռչակ, դողէրոցք, խորդուբորդ, խառնիջաղանջ:

4.Կրկնակ բաղաձայններով երկուական բառ կազմեցե’ք.

նն,   ռռ

քննել, զննել ճռռալ ճռռոց

5.Գտե’ք ճիշտ ձևերը.

մանրամասը [ս] – մանրամասն [ճ]

անձեռնոցիկ [ս] – անձեռոցիկ [ճ]

բարձրունք [ս] – բարձունք [ճ]

6.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ.

խլեզ, շանթ, շեղջ, ականջօղ, ցուպ, մողես, գինդ, կայծակ, ձեռնափայտ,արահետ, կույտ,  կածան:

խլեզ – մողես,

շանթ – կայծակ

շեղջ – կույտ

ականջօղ – գինդ

ցուպ – ձեռնափայտ

արահետ – կածան